
Հետաքրքիր տրամադրվածություն ա ժողովրդի մոտ նկատվում վերջերս. չգիտես ինչու ամեն նորություն կամ փոփոխություն դեպի բացասականն է ուղղված: Հատկանշականն այն է, որ Հանրապետության հրապարակի կառույցների ճարտարապետական համադրությունն անքննարկելի է, և մի տեսակ վախ կա ազգի մոտ, որ կքանդեն, կավիրեն, ու կանհետանան մեր քաղաքի դեմքն ու պատմությունը: Ամեն ինչի նորն ու ժամանակակիցը իհարկե լավ է, բայց ցանկացած պարագայում բացասական արտահայտվողների քանակը գերազանցում է լավատեսորեն տրամադրված հասարակական զանգվածին, քանի որ ստեղծված ծանր սոցիալական դժվարին պայմանները, գազը, թանկացումները, արտաքին քաղաքականության տարակուսելի իրավիճակը, ներքին գզվռտոցն ու արտագաղթը անընդհատ լարված վիճակի մեջ են պահում ու բացասական մթնոլորտ ստեղծում երկրում: Ամեն դեպքում կարևորն արդյունքն է... Իսկ քննադատելով կամ ողջունելով միան կարող ենք նպաստել, որ նախաձեռնության հեղինակները էլ ավելի պատասխանատու մոտենան և պահպանելով պատմությունն ու ազգային նշանակություն ունեցող ճարտարապետական լուծումները՝ ավելի գեղեցկացնեն և համարավետ ու հաճելի դարձնեն քաղաքի դեմքը:
ՄԻ՛ ՔԱՆԴԵՔ ԻՄ ԵՐԱԶԱՆՔԻ ՔԱՂԱՔԸ...