Քաղաքացու իրավունքը դա ամենօրյա պայքարն է կերտված իշխանության ԴԵՄ:
Իսկ կարևորագույն պարտականությունը, դա իշխանությունը ԿԵՐՏԵԼ-ն է:
ԵՎ իշխանություն կերտելու համար, քաղաքացին պետք է իրեն շլանգի տեղ դրած քաղաքական գործիչների ականջից բռնի ու հրապարակավ չոքացնի, ստորացնի, սարքի չուլ, հետո նոր իրավունք տա դառնալու իշխանություն:
Հետո արդեն, ընտրվելուց հետո, իշխանություն դառածը շուռ կգա ու ընտրողի հերը կանիծի:
Սա է ժողովրդավարություն կոչված խաղը: 4 տարին մեկը /ԱՄՆ-ում 2 տարին մեկ/ քաղաքացին է ստորացնում իր ընտրյալին, 4 տարի շարունակ- ընտրյալը քաղաքացուն:
Մեզ մոտ սրա ոչ մի տարրը չկա:
Ժողովրդին լացացրել, երկրից քշել են, համոզել են, որ իրենց դեմ խաղ չկա: Սահմանադրական հեզության տեսլականով սաղին սարքել են անօգնական- գերեվարված թշվառական ու երկիր են կողոպտում:
Ու 4 տարին մեկ մի խումբ իսկականից խառոշի ու մի այլ խումբ էլ ընդիմադիր խառոշի, իրենց շլանգի տեղ դրած՝ ընտրություն -ընտրություն են խաղում:
Ցուցակավորվածները մի կողմ, գիտենք ով ու ինչ են:
Մեծամասնականով գնացողներ, եթե իսկականից ազգասեր, մարդասեր ու ժողովրդավար փրկիչ եք, ապա մի հատ փորձեք դուրս գալ ձեր կուսակացական լոլոներից: Գնացեք լֆիկների, նեմեցների, դոդերի ու մնացած տգետների դեմը կանգնեք, զաբոռի, չափառի, պարսպի դեմը կանգնեք, լրագրերի, հեռուստատեսության, ամեն հարմար տեղ կանգնեք ու քրֆեք, ապացուցեք, որ դուք կռվող եք, հաղթող եք:
Ձեռ առեք, ձեր շեֆերին տեսականորեն լացացրեք, պահանջեք ու կտեսնեք, որ ձեզ մարդիկ կընտրեն:
Իսկ էն ինչ հիմա եք անում, նույն շլանգությունն է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել