Էն Աբովյանի եկեղեցու վրա ինչքա՞ն էր ծախսվե՜լ: 60 մլն դոլա՞ր: Որքան գիտեմ, մի քանի մեր հինավուրց եկեղեցի վերանորոգելու-վերականգնելու համար 2-3 միլիոն դոլարը ծով էր (էն եկեղեցիներից, որոնք շատ բարձր են գտնվում, եւ կաթողիկոսը դրանցող հետաքրքրված չի): Իսկ մնացած փողով կարելի էր հանգիստ երկու Սմերչ համակարգ գնել իր ամբողջական հրթիռային կոմպլեկտով՝ զսպելու համար Բաքվի ռազմատենչ նկրտումները: Բայց դե մեր օլիգարխները էնքան են Մոնտե Կառլո գնացել, որ իրանց թվում ա, թե Հայաստանն էլ Մոնտե Կառլոյի պես մի անվտանգ, խնդիրներ չունեցող երկիր ա: Առաջ էլ բերդերի վրա փող ծախսելու փոխարեն եկեղեցիներ ու խաչքարեր էին սարքում՝ վերջում էլ էդ ամբողջը դարձավ թշնամու փայ: Դե դասեր քաղելու համար տարրական գրագիտություն ա պետք, սեփական պատմությունից տեղյակ լինել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել