Ես չգիտեմ` կա՞ դեպք, երբ ՆԱՏՕ-ն ճանաչի նույն դաշինքի անդամի ոչ-ՆԱՏՕ-ական հակառակորդի տարածքային ամբողջականությունը, այն դեպքում երբ դաշնակիցը այդ տարածքն իրենն է համարում: ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստում (մասնակցել էն ՀՀ ԱԳ նախարարը եւ ԱԽՔ-ը) գրավոր «ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների արագ ավարտման կարևորությունը` միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովուրդների ինքնորոշմանը»: Մի թվարկման հաջորսականությունն էլ նայեք` ժողովուրդեների ինքնորոշումը ամենավերջում: Ինչը՜խ ապահով եք, Հայաստան ու Արցախ ջան...

Կից նյութը`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել