Վերքս չբուժած, նոր վերք մի՛ բացիր..
Ինքդ քեզ խոցած մի՛ դատապարտիր..
Սիրտս արնախում , հոգիդ՝ անլվա..
Անզօր նայվածքով հայացքս վկա..

Ինձ դատապարտած ցմահ նազանքի,
Քե՜զնով մի՛ արա.
Մերկ հոգուս վրա ստվեր մի գցի՛ր..
Քո մերկ ուղեղով մի՛ փորձիր դատել..

Վերքդ չբուժած մի կանչի՛ր «լա՜վ եմ»
Վերքս սպիացած .. հոգիս՝ ցավացող...
Քեզ դատապարտած.. 
Ինքդ՝ քեզ դատող..

Ինքս ինձ տիղմից հազիվ դուրս քաշող..
Ինքդ քո տիղմում անվերջ տապակված...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել