բացել լրահոսը
24.05.2013  00:07

Լրացուցիչ 10 դրամի թանկացումը ինչո՞ւ են հիմնավոր համարել

Հրայր Մանուկյան

ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը ասում է` մեր հաշվարկներում որպես «սահմանի վրայի» գին ընդունել ենք ոչ թե $270/հազ. խմ-ն (այդքանով է ապրիլի 1-ից Գազպրոմը գազը վաճառում «ՀայՌուսգազարդին»), այլ $189/հազ. խմ-ն, քանի որ կառավարությունը սուբսիդավորելու է 270-ի 30%-ը: Ու, ասում ա, հիմնավոր ենք համարել 156 դրամ/խմ գինը` գործող 132-ի փոխարեն: Բայց եթե սահմանի գինը բարձրանում է ընդամենը 9 դոլարով` 1000 խմ-ի համար, կամ որ նույնն է թե 4 դրամով` 1 խմ-ի դիմաց, դու գինը խի՞ ես 24 դրամով բարձրացնելը հիմնավոր համարում:

Լավ, դրամի արժեզրկումն էլ մեջը մտցնենք. 2010-ին որ հաստատեցին, $1-ի միջին փոխարժեքը 385 դրամ էր, հիմա` 415 է: Ստացվում է 1.077 գործակից ու նաև դրա ճշգրտումով` գինը կկազմի մոտ 146 դրամ/խմ: Մնում է իմանանք` էն լրացուցիչ 10 դրամի թանկացումը ինչո՞ւ են հիմնավոր համարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 2288 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝