…ու ի՞նչ: Որ հոսանքը, գազը, սնունդն ու տրանսպորտը թանկացնում եք, դիմացը ի՞նչ եք տալիս… Աշխատատե՞ղ, բարձր աշխատավա՞րձ, թոշա՞կ, ինը տարեկանից բարձր երեխաներին անվճար բուժսպասարկու՞մ… էլ չեմ ասում մեծահասակների մասին: Ի՞նչ եք տալիս… Բոլորիդ եմ դիմում, իմ իսկ կողմից ընտրված կառավարություն… Դե, պատասխանե՛ք ձեր ընտրողին: Փոշմանե՞մ, ամաչե՞մ, որ ձեզ եմ ընտրել… Փոշմանե՞մ, որ ձեր համար շատերի հետ եմ բանավիճել… Գլուխս կախեմ ու մնացածի նման լքե՞մ ԵՐԿԻՐՍ: Իմ երկիրը տամ ձեզ ու ասեմ` ինչ ուզում եք` արեք, հանձնվո՞ւմ եմ: Դե, պատասխանե՛ք ինձ ու իմ նման հազարավոր ծնողների:
Ես արդեն սկսել եմ ու շարունակելու եմ այնքան, մինչ ստանամ պատասխան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել