Կեղծ արժեքներն են, որ տապալում են որևէ երկիր: Ո՛չ լավ կամ վատ կյանքը, ո՛չ տնտեսական, դեմոգրաֆիկ, քաղաքական պատճառները: Հենց արժեհամակարգը:

Որոշ ժամանակ առաջ Լոնդոնից տեսանյութ էր տարածվել, երբ երկու հոգի մահմեդական մոտենում էին փողոցով անցնող բրիտանացիներին, վատ ակցենտով ասում, որ գնան բոլորը տուն, ուշ ժամին զբոսնել չի կարելի, կանայք պետք է ավելի երկար շորեր հագնեն և այլն: Ներկայանում էին որպես Մահմեդական Ոստիկանություն: Բավական լայն տարածվեց տեսանյութը:

Լոնդոնում մահմեդական ահաբեկիչները փոխհրաձգության մեջ են մտնում ոստիկանության հետ: Վիճակը էն աստիճան ա վատթարացել կղզում, որ ներգաղթող մահմեդականների շրջանում արդեն «ըստ հետաքրքրությունների» կազմավորումներ են ստեղծվում, որոնք և պայքարում են իրենց համար ընդունելի ձևով, իրենց համար նախընտրելի ուղղությամբ: 

Արդյունքում մարդիկ են մահանում:

Ու երբ դրանից հետո ժողովուրդը դուրս ա գալիս Լոնդոնի փողոցներ՝ բողոքելով իրավիճակի դեմ, լրատվականները ներկայացնում են էդ ամենը որպես «Ազգայնականների ցույց»: Ով չգիտի, ասեմ, որ ազգայնականը անգլերեն լեզվում երևույթ է շատ մոտ կանգնած նացիզմին: Այսինքն՝ նույնիսկ երբ ազգային իմունիտետը դեռ աշխատում է, մուտքագրվող արժեքներն են, որ սկսում են փոխարինել ճիշտը սխալով, սևը սպիտակով, ու նույն իմունիտետը խեղդվում է արհեստական կերպով: 

Ինչին է գալու Եվրոպան մի քանի տարի հետո՝ վախենում եմ պատկերացնել:

P.S. Հիշում եմ, որ մի քանի տարի առաջ Բրիթիշ Այրվեյզը արգելել էր իր աշխատակիցներին վզին խաչ կրել: Պատճառաբանությունը՝ դա կարող է վիրավորել մահմեդական այցելուներին: Մահմեդականներին իրենց ազգային ու կրոնական առանձնանշաններ կրելը դեռևս ոչ ոք չի արգելել: Ֆրանսիան փորձ արեց գլխաշորերի համար, երկիրը ողողվեց բողոքի ալիքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել