Եթե այժմ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, ապա դա կնշանակի, որ Հայաստանը համարում ա, որ Արցախի հարցը լուծված ա: Եթե այժմ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, ապա դրան պիտի անմիջապես հետևի բանակցություններից հրաժարվելը: Հակառակ դեպքում` եթե հարցը լուծված ա, բա էլ ինչի՞ շուրջ ես բանակցելու: Եթե բանակցությունները շարունակվեն, ապա էդ դեպքում կստացվի, որ Արցախի ճանաչումը ընդամենը խեղկատակություն էր:
Կարելի է կռահել, որ բանակցությունների թեման ազատագրված այլ շրջաններն են, այլ ոչ թե բուն Արցախը: Այնպես որ, եթե նույնիսկ Արցախի ճանաչման հարց կա, ապա առաջին հերթին պետք ա ճշտել, թե ճանաչելուց` ճանաչվելու ա բուն Արցա՞խը, թե՞ մնացած շրջանները բուն Արցախի հետ միասին են ճանաչվելու: Հարցը ավելի ա բարդանում, քանի որ առաջ ա գալիս Արցախի և մնացած շրջանների վերջնական կարգավիճակի հարցը: Արցախը վերջնական հաշվով միանալո՞ւ ա Հայաստանին` դառնալով վերջինիս մարզը, թե՞ ընտրելու ա վերջնական անկախացման ուղին: Անընդունելի կլինի, եթե Արցախը ընտրի վերջնական անկախացման ճանապարհը, չնայած այդ հարցին պիտի պատասխանի արցախահայությունը: Եթե Արցախը ընտրելու ա վերջնական անկախացման ճանապարհը, ապա առաջ ա գալիս մնացած շրջանների առանձին ճանաչման հարցը: Այդ շրջանները ճանաչվելո՞ւ են Արցախի կազմում, թե՞ ՀՀ-ի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել