Խոսում են դասականները.

Տիգրան Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Մենք ձեզանից ոչ պակաս ենք շահագրգռված, որ յուրաքանչյուր հայ ընտանիքում չլինեն պրոբլեմներ: Եվ պետությունը ձեզանից պակաս չէ շահագրգռված օգնության ձեռք մեկնելու այն մարդկանց, որոնք ունեն պետության օժանդակության կարիքը...»:

Մեկը չկա՞, որ Լուի Քատոռզի սիմպտոմներն ակնհայտ կրող վարչապետին բացատրի, որ պետությունը ինքը չի... տոժե մնե. “l՛etat c՛est moi”… Փաշինյան Նիկոլը առնվազն նույնքան պետություն ա, որքան Սարգսյան Տիգրանը, որքան հարկատու Ասատրյան Վահանը կամ Ծծաշատ Թխկլչյանը (հարկատուն արժևորվում է ոչ թե անվան բարեհնչությամբ, այլ հարկային պարտավորությունների կատարման պարտաճանաչությամբ)... Պարո՛ն վարչապետ, մի խառնեսցեք «կառավարություն» և «պետություն» հասկացությունները (ելույթն ամբողջությամբ դրա ապացույցն է)... Չխառնելու համար անհրաժեշտ է ընթերցել (կամ վերընթերցել) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը... նաև՝ Ստանիսլավսկի:

Մի խոսքով՝ մի սիրեք ձեզ պետության մեջ, սիրեք պետությունը ձեր մեջ...
Համ էլ «կրկտային» չի, «կարկտային» է (կրկտելը պրիմատների սոցիալականացմանը նպաստող և լիցենզավորման ոչ ենթակա գործունեության տեսակ է...):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել