Խայամ եմ կարդում: 

Սուր միտք ունի շատ: Քառյակները լավն են՝ խորը, սուր, ցինիզմով ու սկեպտիցիզմով համեմված: Գինի, կավից ստեղծված անցավոր, անկայուն մարդ և այլն: 

Փաստորեն մոտ տասը մաթեմատիկական ու փիլիսոփայական երկերի հեղինակ է: Ժողովուրդը նրան հաքիմ (իմաստուն) է անվանել: 

«Խայամին են պատկանում Էվկլիդեսի երկրաչափության դժվարին նախադրույթների մեկնաբանությունը, ոսկու և արծաթի քանակության հայտնաբերման մեթոդը այդ խառնուրդներից կազմված մարմինների մեջ»:

Ու բավականին ազատախոհ է եղել:


Գինուս կուժը դու կոտրեցիր, աստվա՜ծ իմ.
Բախտիս դուռը դու փակեցիր, աստվա՜ծ իմ,
Իմ ալ գինին դու թափեցիր, աստվա՜ծ իմ.
Ե՛ս եմ խմում, դո՞ւ հարբեցիր, աստվա՜ծ իմ:

----
Այս աշխարհում խելոք ու լուրջ պիտի լինես,
Խելքը գլխիդ և լուռ ու մունջ պիտի լինես,
Քանի ականջ, աչք ու լեզու տեղո՛ւմ են դեռ,
Էն գլխից կո՛ւյր և հա՛մր ու խո՛ւլ պիտի լինես: 

----
Ես չգիտեմ՝ նա՛, ով տվեց ինձ շունչ - հոգի.
Ինձ Դրախտի համա՞ր երկնեց, թե՞ Դժոխքի.
Գավը, սիրունն ու քնարն ինձ կանխի՛կ տվեք - 
Ձեր ապառիկ Դրախտը ձե՜զ լինի, հոգի՛:

-----
Տիկնի՜կ ենք մենք, ճակատագիրը՝ դերասա՛ն,
Պատկե՛ր չէ սա, այլ հավաստի՜ և իրական,-
Մի քանի օր կխաղա՜նք այս բեմ-աշխարհում,
Մինչ մեզ նորից նետեն սնդու՛կն անէության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել