Ես չեմ հասկանում, դեռ որքա՞ն ժամանակ առանձին թաթփուկների պատճառով պետք է վարկաբեկվի բանակը, և վտանգվեն մարդկանց կյանքեր: 
NEWS.am-ը գրել է, որ հերթական միջադեպն է գրանցվել զորամասերից մեկում․ Արտաշատի քրեական հեղինակություն Կծան Միշայի թոռը՝ ժամկետային զինծառայող Միշա Խուդավերդյանը, վրդովվել է, որ պայմանագրային ծառայող Կամո Ավագյանը հերթապահության ժամանակ մաքրություն չպահպանելու վերաբերյալ զեկուցագիր է գրել հրամանատարին եւ որոշել հաշվեհարդար տեսնել: Իրեն ամրակցված ավտոմատից կրակոցներ է արձակել Կամո Ավագյանի եւ մեկ այլ զինվորի ուղղությամբ:
Այս մասին հայտնել են Պաշտպանության նախարարության Քննչական ծառայությունից: Լրատվականի պատասխանատու ավագ սպա Մերի Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարուցվել է քրեական գործ քրօրի 34-104 հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): Միշա Խուդավերդյանը կալանավորված է:

Մեր բանակի մեծագույն խնդիրը դեռևս մնում է զինծառայողների՝ հատկապես զինվորների միջանձնային հարաբերությունների կիսագողական էությունը, իսկ որպեսզի արմատախիլ արվեն գողական աշխարհի օրենքները բանակից, կարծում եմ՝ պետք է դրակոնյան եղանակներով պատժել ցանկացած զանցանք գործածի, ով իրեն գողական կերևակայի զորամասում:
Բանակը զինվորի տեղ է, իսկ գողականի տեղը բանտն ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել