Բարեկամավան…

Գյուղը  ՀՀ  Տավուշի մարզում է՝ նախկին Նոյեմբերյանի շրջանի արևելյան հատվածում՝ Ոսկեպար լեռնաշղթայի հյուսիսային լանջերին։«Բարեկամավան» անունը կրում է 1978-ի հունվարի 25-ից, սահմանակից է ադրբեջանական Քյամառլու, Ղայմախլու և Ալբայրամլու գյուղերին: 
Մայիսի 18-ին` վաղ առավոտյան, ուղևորվեցինք դեպի գյուղ: Ճանապարհը երկար էր (գոնե ինձ համար :) ), բայց անհամբեր սպասում էի՝ երբ եմ կյանքումս առաջին անգամ ոտք դնելու այդ շրջան և ամենակարևորը՝ սահմանամերձ ու ՍԱՀՄԱՆԱՊԱՀ գյուղ:
Հակառակ իմ սպասումների՝ արևոտ ու տաք եղանակ էր: Մեզ դիմավորեց գյուղապետը: Մինչ գյուղապետարանի սենյակներից մեկում սեմինար-քննարկում էր ջերմոցների վերաբերյալ, 2008-ի հոկտեմբերից Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը սիրով պատասխանեց իմ հարցերին: 
Գյուղապետը՝ գյուղի 95-ամյա տատիկի հետ
Գյուղում 313 մարդ է ապրում, մեծամասնությունը տարեց են, դպրոցում 35 աշակերտ կա, 20 աշխատող, վերջին անգամ վերանորոգվել է 1998-ին, ներկայումս, կարծում եմ, կա վերանորոգման կարիք: Հիմնականում զբաղվում ենք անասնապահությամբ և հողագործությամբ, 60-70 տոկոսն անասուն ունենք, ընդհանուր առմամբ՝ 130-140 գլուխ ոչխար: Ցավալի բան պետք է ասեմ. այս պահին հողատարածքների մոտ 90%-ը հակառակորդի կողմից ականապատված է, սահմանին է մնացել: Ականազերծման աշխատանքներ գյուղում երբևէ չեն կատարվել: Ունենք 50-55 հա պարարտային հողատարածքներ, որտեղ արդեն երրորդ տարին է՝ Համահայկական հիմնադրամի 35 մլն դրամի ներդրմամբ աշնանացան ենք անում: Մեր համայնքը ՀՀ նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում է, ասեմ, որ այսօր՝ գազաֆիկացման աշխատանքներ են ընթանում, և հուսով ենք՝ աշնանն արդեն ավարտված կլինեն: Կարևոր էր դեռևս 2004-ին Ոսկեվան-Կոթի-Բարեկամավան ճանապարհի կառուցումը, որն ապահովում է կապը շրջկենտրոնի հետ և ռազմավարական նշանակություն ունի: Սեյրան Օհանյանը հաճախ է այցելում մեզ, հանդիպում է ժողովրդի հետ, արդեն 2 մեքենա է տրամադրել համայնքին: Չի ցանկանում, որ շատ մարդ իմանա, բայց կասեմ, որ էլեկտրաէներգիայի վարձավճարը՝ 4 մլն դրամ, ինքն է տվել: Փոխվարչապետն էլ 2-3 անգամ եղել գյուղում: «Սահման» ՀԿ-ի օգնությամբ 5 ջերմոցի տեղադրումը գյուղում մեծ ոգևորություն է առաջացրել, մի անգամ բերք արդեն ստացել ենք, բերքի մի մասն էլ վաճառում ենք: Կառավարության՝ հողի հարկի նոր օրենքը մեզ համար իրոք օգուտ էր, ժողովրդից էլ փող չենք հավաքում:
Շարունակությունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել