Էրեկ պատահաբար հայտնաբերեցի էս գլուխգործոցը 

p7 VIKTOR1
Լավ, ինձ բացատրեք, բա՞ն ա պատահել, մի՞թե նույն մարդիկ ենք մենք ու մի 80 տարի առաջ ապրածները: Լավ, ժամանակակից արվեստը մի կողմ դնենք, ասենք լավը չի, աշխարհն էլ սխալ ա զարգանում, մենք ենք վաղուց ամեն ինչ հասկացել:
Հիմա եթե անպայման ռեալիստական պիտի լինի արձանը, ապա մի քանի մետր էն կողմ երկու ուրիշ արձաններ կան, էլի կարծես թե նույն հայերի տեղադրած, որոնցից մեկը՝ 80 տարի առաջ, համեմատեք.

Isahakyan_yerevan 9d86ad2952dfc745efe30d9327c28164

80 տարի անցել ա, մենք ոչ թե չենք զարգացել, մենք հետ ենք գնացել էնքան, որ չենք կարա խելքը գլխին գոնե համաչափությունները, գոնե տեխնիկական մասը քանդակի ապահովենք, իսկ գաճաճ պատվանդանի մասին ավելի լավ ա ձեն չհանել: Եթե սա մի տեղ գերեզմանոցում դրած լիներ, մի ուստա մեծահարուստի համար արած լիներ, կհասկանայի:

Էլ չեմ ասում, որ ստեղ դեռ 20-ականներին տեղադրել էին մեկ ուրիշ արձան, որը վարի տվեցինք (չնայած կարելի էր էդ մարդու կենսագրությունը տակը գրել, ասել՝ ժողովուրդ, արձանը նայեք ու էս մարդու պես մի արեք, ոչ թե դնել ավիրել), կարող եք սովետական արվեստը սիրել կամ չէ, բայց որ սա սրանց մեջ էլ 90 տարի ա, ու հինը 100 անգամ ավելի արդիական ա, էլ չեմ ասում, որ գոնե պրոֆեսիոնալ արած ա: Ու համ էլ Ղուկասյանինը արվել ա շատ ավելի սոված, ծանր ժամանակներում:

Памятник_Гукасу_Гукасяну_в_Ереване_(уничтожен)Մի խոսքով, թարգեք, մի արեք, ավելի լավ ա ոչ մի բանի մի կպեք, այ անգրագետներ, թող ոնց կա, մնա, մինչեւ տեսնենք՝ ինչ ենք անում: 

Հ.Գ. Վաղուց ուզում եմ, բայց ալարում եմ, մի ֆոտոշարք ցույց տալ, որը ապացուցում ա, թե չգիտես ինչու հայկական քաղաքաշինության էսթետիկական բաղադրիչը ինչքան ա նմանվել թուրքականի, լրիվ նույն մտածողությունն ա, նույն կանաչապատումը, նույն տխուր արձան-փոքր ճարտարապետական ձեւերը, շենքերի գույները, նույն տիպի բարձրահարկ բնակելի շենքեր, մի խոսքով, որ տեսնեք, կվատանաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել