Շնորհակալությունների տեղատարափ
Խորին շնորհակալությունս եմ ուզում հայտնել նկարի հետ նույնիսկ չնչին կապ ունեցող անձանց: Շնորհակալություն քաղաքապետ Տարոն Մարգարյանին, շնորհակալություն կանաչապատման նախարարին ու նախարարությանը, այն ակտիվիստներին, որոնք գլուխ էին կոտրում բառիս բուն իմաստով 20 քառակուսի մետր գազոնը քանդելու համար, այն դեպքում, որ այստեղ հեկտարի մասին է խոսքը, շնորհակալություն Հայրապետյան Ռուբենին և շատուշատ մարդկանց` այս, արդեն «նախկին» կանաչ օազիսը բետոնե օազիսի վերածելու համար: Այս եռանկյունաձև հատվածը ժամանակին գեղեցիկ այգի էր, շատրվաններով, մեծ գլոբուսով և որ կարևորը` կանաչ, բնակեցված խիտ բուսականությամբ: Իսկ այսօր ազգանվեր մարդկանց մի խումբ թույլատրեց, իսկ մյուս խումբն իրականացրեց բետոնե հուշահամալիրը: Այն դեպքում, որ շուրջբոլորը մեքենաների անդադար հոսք է, ու բնակիչները դատապարտված են շնչելու դրանց արտաթորանքը: Այս ագին, կարելի է ասել, պաշտպանական նշանակություն ուներ, որն այլևս «բետոն» է:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել