Մեր լրագրողական դաշտն անբասիր չէ, ես էլ դրա մի մասն եմ: Սակայն կա ինչ-որ սահման, որից ներքև մենք գրեթե չենք իջել:
Զոհված զինվորի մասին երեկ կարդացի մի մեկնաբանություն, որը դժվարանում եմ ցիվիլ բառերով նկարագրել: Անդրադառնալով Սևանի ճանապարհի դեպքերին, որոնց առանց ցնցվելու անհնար է նայել. լրագրող Կարմեն Դավթյանն ասում է, որ դա, վերջին շրջանում, վարչապետի դեմ գործող ուժերն են հրահրել: ՊԱՏԿԵՐԱՑՆՈ՞ՒՄ ԵՔ: Պատկերացնո՞ւմ եք՝ տղայի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին հրահրել են վարչապետի չուզողները: Չգիտեմ մարդ ի՞նչ բարոյական նկարագրի պետք է ունենա, որ նման ձևով պղծի էդ զիվորի մահը, նրա հարազատների ողբը: Մարդ ի՞նչ աստիճան պետք է ատի «վարչապետին չուզողներին», որ հասնի նման մառազմ մտքերի: Մարդ ի՞նչ միջավայրում պետք է ապրի, որ մեկը չասի՝ էս ի՞նչ ես գրում: 

Իսկ «վարչապետին չուզողության» պահով ցանկանում եմ ասել, որ նման «ուզողները» իրենց ասոցացմամբ շատ ավելի են վնասում վարչապետի քաղաքական վարկին, քան «չուզողներն» իրար հետ վերցրած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել