Ռացիոնալ դաշտը երբեք չեմ տոտեմացրել: Մասնագիտական գերկարողություններին երբեք չեմ հավատացել: Սոցիալական ինժեներիան էլ միշտ ատել եմ:
Բայց այսօր ստիպված եմ կանգնել այդ մտածողության կողքին: Հանրային դաշտի բոլոր դատողությունները կամաց-կամաց գլորվում են դեպի «երկիրը տափակ է» հարթություն:
Մարդկանց առօրյա բողոքին ի պատասխան կերտվում է կատարյալ պոպուլիստական մշակույթ:
Մեջտեղի օղակը չեզոքանում և ձայնազրկվում է:
Նրանք, ովքեր մեջտեղում են, ներքև են իջնում, ներքևինները մեջտեղ են բարձրանում: Իսկ վերևները վերարտադրվում են՝ բավարարելով այս խաղի կանոնները:

Գիտե՞ք, թե ինչ է կլաստերային պատրանքը:
Ուսումնասիրեք: Ուսումնասիրե՛ք և ինքնաբացահայտվե՛ք: Հասկացե՛ք, որ երկրագունդը տափակ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել