Գոհար Գասպարյանն անընդհատ ներշնչում էր բոլորիս, որ ,,Դորիանսը,, հրաշալի է երգել, որ տղաները փայլել են ու նրանց պետք է դիմավորել հերոսների պես... Իհարկե, կասի, կհորդորի... Դե, ,,Կյանքի խոսքն,, էնքան է ,,ոգևորել,, նրան իր ,,հոնորարներով,, , որ հիմա պիտի արդարանա... Որևէ անակնկալ չկար ,,Դորիանսին,, տրված գնահատականների մեջ. ,,Եվրատեսիլի,, ամենաանգույն երգերից մեկը` մրցույթին բնորոշ շոուի բացակայությամբ... Մասնավորաբար կատարման ավարտը հուշեց, որ արհեստական ոչինչ ընդունելի չէ... Անտարակույս, կար նաև Սփյուռքի անտարբեր ու անհոգ վերաբերմունքը... Մի խոսքով: ,,Եվրատեսիլի,, կազմակերպիչները Հայաստանում արդեն շատ են ծերացել, արդեն ապացուցել են, որ մի խումբ ֆրայերներ պիտի հեռանան այդ դաշտից: Պիտի հեռանան գոհարգասպարյաններն ու անդրեյկաները... Պիտի ամեն ինչ սկզբից սկսել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել