Քրիստինե Կարապետյան. «Արևիկի կերպարը դարձավ իմը»

Դերասանուհի  լինելն ու այս մասնագիտությամբ աշխատելը նախևառաջ պահանջում է շնորհք  և հմտություններ: Շատ օրինակներ կարելի է նշել, երբ դերասանն առանց համապատասխան կրթություն ունենալու կարողացել է լավագույնս կերտել տարբեր կերպարներ:   Իհարկե դերասանական վարպետություն սովորելը լավ է, բեմական խոսքի արվեստին տիրապետելը՝ պարտադիր, բայց այս ամենը հնարավոր է ձեռք բերել նաև փորձի ընթացքում, ինչպես դա արել է ArmStar.am-ի այսօրվա զրուցակիցը:

Դերասանուհի Քրիստինե Կարապետյանը սովորում է Մշակույթի պետական քոլեջի վոկալ բաժնում, որպես մասնագիտություն ընտրել է հագուստի դիզայնի մոդելավորումը, սակայն չի պատրաստվում այսքանով սահմանափակվել: “Դերասանական առաջին քայլս եղել է 7 տարեկանում, երբ մասնակցում էի ՈւՀԱ-ի դպրոցական լիգային: Նկարահանվել եմ մի շարք գովազդային  հոլովակներում և տեսահոլովակներում”: Քրիստինեն իր երկրպագուներին և հանդիսատեսին ավելի ծանոթ է “Արևիկ” անվամբ, ինչը “վաստակել է” “Աննա” հեռուստասերիալում նկարահանվելու արդյունքում:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել