Հա ասի սուս մնամ զինվորի մահվան շուրջ ծավալված իրադարձությունների մասով, էն էլ չէ, էլ չեմ դիմանում: Ակտիվիստ կոչեցյալները գնացին ու լավագույն ավանդույթների համաձայն շոու սարքեցին հրապարակում, հիմա էլ էկել են ֆեյսբուք ու աջուձախ ամբախ-զամբախ ելույթներ են ունենում: Ու դա հատկապես անում են ՀԱԿԿ-ական որոշ ոչուփուչեր․․․ 
Արա, այ երեսպաշտներ, բերանս ե՞ք բացում: Էս տարի արդեն 5-րդ ամիսն է վերջանում ու ունեցել ենք ընդհանուր 6 զոհ եթե չեմ սխալվում, որից երկուսին ադրբեջանցիներն են սպանել․․․ արա, դուք ի՞նչ խոսալու տեղ ունեք, այ իբր ազգի մտահոգ Լևոնի վկաներ, Ձեր լևոնի վախտով տարվա մեջ 100-200 ոչ մարտական կորուստ էինք ունենում, լինում էր, որ էնքան շատ էր լինում, բերում էին Հայսառնարանում էին դիակները պահում՝ մաս-մաս էին հայտնում: Հիմա էկել եք ստեղ, Հռոմի պապուց էլ կաթոլիկ եք խաղում․․․

Հա, ի դեպ, ասում ա հենց մի քիչ խաղաղվել ա, տեսել են բախում չի լինում հրահրել, մեկ մարդու պես թողել ու գնացել են հրապարակից․․․ Զզվեք դուք ձեզնից հա՜․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել