2012թ. Բաքվում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ բանվորները չէին հասցրել ճանապարհը ծածկել կարմիր գորգով, որով պետք է անցնեին պատվիրակությունները:

Արարողության մեկնարկը տրվել էր ավելի քան 1 ժամ ուշացումով, ու երբ այնուամենայնիվ, կարմիր գորգով անցան «Եվրատեսիլի» պատվիրակությունները, պարզվեց, որ նրանց ոչ ոք չի ներկայացնում, գրում է RIA Novosti-ն: 

2010թ. մրցույթի իսպանացի մասնակից Դանիել Դիգեսն ստիպված էր երգը կրկնակի կատարել այն բանի պատճառով, որ նրա առաջին ելույթի ժամանակ բեմ էր դուրս վազել մի տղամարդ, որը սկսել էր ձայնակցել երգչին: Անկարգը Ջիմի Ջամփն էր Կատալոնիայից: Տղամարդը մի քանի շաբաթ առաջ էր հայտարարել, որ պատրաստվում է խուլիգանություն անել «Եվրատեսիլում», սակայն կազմակերպիչները նրա սպառնալիքները լուրջ չէին ընդունել: 

«Եվրատեսիլ-2009»-ի պարգևատրման արարողության ժամանակ Մոսկվայում պարգևը ստանալուց հետո երգիչ Ալեքսանդր Ռիբակը հուզմունքից այնքան ուժեղ սեղմեց իր մրցանակը, որ կոտրեց «Բյուրեղապակյա խոսափողի» ոտքը: Ալեքսանդրն անձամբ էր սոսնձել կոտրված մասերը: 

Արդյունքում՝ նրան ևս մեկ անգամ շնորհեցին մրցույթի գլխավոր մրցանակը: Շվեդ քանդակագործ Կյոլ Էնգմանը որոշեց պատրաստել մրցանակի պատճենը: Մրցույթի անցկացման 55-ամյա պատմության մեջ առաջին անգամ հաղթողը երկու մրցանակ ստացավ 1 հաղթանակի համար: 

2009թ. Դիմա Բիլանի ելույթի ժամանակ նրա անձրևանոցը փաթաթվեց պարաններին ու խճճվեց: Նրան օգնեց ներկայացմանը մասնակցող աղջիկներից մեկը: 

2004թ. Թուրքիայում հաղորդավարուհին ուղիղ եթերում հայտարարելով միավորները, ուշադրությունը շեղեց ու մոռանալով, որ ուղիղ եթերում է, մատով սկսեց քիթը մաքրել: 

1999թ. Երուսաղեմում հաղթողի՝ շվեդ Շառլոտա Նիլսոնի պարգևատրման արարողությունը դադարեցվեց դժբախտ պատահարի հետևանքով՝ 1998թ. հաղթողը՝ Դանա Ինտերնեյշնլը, որը բարձրակրունկներ էր կրում, ընկավ: 

1985թ. եզրափակիչը Գյոտեբորգում հիշվեց նրանով, որ հաղորդավար Լիլ Լինդֆորսը բեմում կորցրեց փեշը: 

1967թ. Վիեննայում կայացած «Եվրատեսիլում» հաղորդավարը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան է հաղթել, սակայն դեռևս չէին հաշվարկվել ժյուրիի անդամների ձայները: Հաշվարկի ավարտից հետո արդյունքը մնաց անփոփոխ:

Նյութի աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել