Էս ԲՀԿ ավագանու անդամներին մեկը տեսե՞լ ա հեչ: Ո՛չ ֆոտո կա հրապարակած, ո՛չ որևէ տեղեկություն: Նախընտրական շրջանում մենակ ԲՀԿ առաջին երեք թեկնածուների՝ Օսկանյանի, Արսենյանի ու Աբրահամ Մանուկյանի ֆոտոներն են հրապարակվել, մնացածը անդեմ անուններ են: Հիմա առաջին համարները կորան, առաջ եկավ ոչ բարով նախկին նախարար Թամար Պողոսյանը, մնացածը անդեմ անուններ են, որոնց համացանցում փնտրելուց ոչ մի նորմալ աղբյուր չի տալիս:

Ո՞ւմ համար էիք ուզում՝ քվեարկեր ժողովուրդը: Առաջին երեք համարի՞, ովքեր ընտրություններից հետո, մեկ ա, կորելու էին, թե՞ անդեմ թեկնածուների, ում ո՛չ անունն ենք լսել, ո՛չ արածն ենք տեսել:

Հիմա ֆոտոներն են ինձ պետք էս մարդկանց ինֆոգրաֆիկայի համար… ՀՀԿ-ից 4 հոգու ֆոտո չկա մենակ, «Բարև, Երևան»-ը կա, որտե՞ղ ես, ԲՀԿ ավագանու թեկնածու :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել