Այս օրերին հերթական անգամ իր անգրագետ ցինիզմով աչքի ընկավ օլիգարխի ամուսին աշխատող Լֆիկ Սամոն, մականունը՝ Սամվել Ալեքսանյան: Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է «Բենթլի» ու «Ռոյս-Ռոյս» մի քանի հարյուր հազար դոլարանոց գերթանկարժեք ավտոմեքենաները փոխարինել 12 հազար դոլարանոց «Սմարտ» ֆիրմայի ավտոմեքենայի հետ, նա պատասխանել էր. ««Ազիզ ջան, ինձ փող որտեղի՞ց: Որ փող ունենայի, տենց փոքր ավտո չէի քշի: Որ փող ունենայի, հաշվեհամար չէի բացի, որ մարդիկ փող փոխանցեն` քարոզարշավ անեմ: Ես էլ գործարար չեմ ու խնդրում եմ` «Արդշինինվեստբանկ»-ի հաշվեհամարս տպեք թերթում, որ մարդիկ իմանան, օգնեն ինձ»:

Քանի որ այս նախկին օլիգարխի բախտը խելքից զգալիորեն առաջ է ընկել, և իր հաջողություններից այնքան է շփոթվել, որ իր կարծիքով հումոր է անում: Ասես, տո այ կատակասեր խեղկատակ. մոռացել ես, որ մի քանի տարի առաջ շուկայում «կաչկա» էիր քշում ու ոչ մի բան իսկապես չունեիր: Երևի էդ ժամանակներն էս հա՞ կարոտել: Թե՞ կարծում ես, որ տարբեր ժամանակների իշխանությունների հանցավոր թողտվությամբ ու հովանավորությամբ հարկեր թաքցնելով, մենաշնորհներից օգտվելով կարող ես փողեր աշխատել ու քեզ թավադ զգա՞լ: Հիշի, ինչքան էլ փող ունենաս մնալու էս էն նույն կաչկա քշողը: Դա է պատճառը, որ հարյուրավոր միլիոնների հետ ես խաղում, բայց ինչ բիզնես անում ես ուրիշի հայտնի անունը կեղծելու վրա է կառուցված, որ ուրիշի հաջողությունները քեզանով անես ու դրանով փող աշխատես: Կյանքում էլ, ինչպես բիզնեսում, արժանի մարդկանց տեղն ես զբաղեցրել, ու էդպես մուլտի միլիոնատերի կարողությամբ, բայց մանր ժուլիկի կարգավիճակով ծաղրում էս հա՞ ժողովրդին:   

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել