Էս գազի գնի հետ կապված մի պատմություն էլ ես պատմեմ: Լսել եմ ընկերոջիցս, ում անուն-ազգանունը չեմ գրում, իրա հասարակական կարգավիճակի պատճառով: Բայց նեղ կռուգին ասեմ սենց՝ «ԱԹՈՎԱՆՑ ՏԻԿՈՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»: Ասեմ նաև, որ սա մի մեռած ժողովրդի պատմություն ա, որը ոչ մի բանով նման չի եղել հայ ժողովրդին (թերևս միայն ԽԱՍՅԱԹՈՎ): Ընկերս պատմում էր, որ մի հին երկրում թագավորը ինչքան հալածում էր իրա ժողովրդին, միևնույն է, էդ ժողովուրդը չէր ընդվզում ու հնազանդ ապրում էր: Ասում ա, էս թագավորը շատ էր զարմանում իր ժողովրդի ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎՐԱ: Ու խորհրդականների խորհրդով էս թագավորը մի օր հրաման ա տալիս բարձրացնել ժողովրդի հարկերը: Դրանից հետո թագավորը իր մարդկանց ուղարկում ա ժողովրդի մեջ, որ ստուգի ժողովրդի կարծիքը, արդյո՞ք դժգոհություն չկա: Հարկահավաքները հարկերը հավաքած գալիս և թագավորին զեկուցում են, որ ամեն ինչ կարգին է, բողոք, դժգոհություն չկա: ԱՍՈՒՄ ԵՆ, թե էս թագավորը դրանից շատա զարմանում ու նոր հրաման ա արձակում: Քանի որ մայրաքաղաքի բնակիչների աշխատանքի վայրը գտնվում էր քաղաքը երկու մասի կիսող գետի մյուս ափին, ուստի թագավորի հրամանով գետի վրայի կամրջի սկզբին պահակներ են նշանակվում, որ գործի գնացող ժողովրդից հարկ վերցնեն, հետո թույլ տան մարդկանց կամուրջն անցնել: ԱՅԴՊԵՍ ԷԼ ԱՐՎՈՒՄ Է: Թագավորը դարձյալ իր նազիր-վեզիրից հետաքրքրվում է, թե արդյո՞ք չեն դժգոհում բնակիչները նոր հարկերի համար: Նազիր-վեզիրը պատասխանում են, որ ՉԷ, բողոք չկա: Էս թագավորը հիմա էլ հրամայում ա, թե կամուրջի վրայի հսկիչներին ավելացրեք, թող համ գործի գնացողներից հարկ վերցնեն, համ էլ գործից տուն եկողներից: ՄԻ ԽՈՍՔՈՎ, ԿԱՄՐՋԻ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՑ ԹՈՂ ՀՍԿԻՉՆԵՐԸ ՀԱՐԿ ՀԱՎԱՔԵՆ: ԱՅՍ ՀՐԱՄԱՆԻՑ ՀԵՏՈ ԹԱԳԱՎՈՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ Ա, ԹԵ ԱՐԴՅՈ՞Ք ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ԲՈՂՈՔՈՒՄ: ՆԱԶԻՐ-ՎԵԶԻՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԳՆՈՒՄ-ԳԱԼԻՍ, ԱՍՈՒՄ ԵՆ՝ չէ, թագավորն ապրած կենա, բողոք չկա: ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ ԷՍ ԹԱԳԱՎՈՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ Ա, ՈՐ ԿԱՄՐՋԻ ԱՄԵՆ ԿՈՂՄԻ ՀԱՐԿԱՀԱՎԱՔՆԵՐԸ ԱՄԵՆ ՄԵԿԻՑ ՀԱՐԿԸ ՎԵՐՑՆԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԻՏԻ ՄԻ-ՄԻ ՀԱՏ ԷԼ ՇԻՆԵՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ ՈՒ ՆՈՐ ԲԱՑ ԹՈՂՆԵՆ ԿԱՄՐՋԻՑ: ԷՍ ՀՐԱՄԱՆԸ ՏԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԹԱԳԱՎՈՐԸ նորից իր նազիր-վեզիրին ուղարկում ա, որ ճշտեն՝ արդյո՞ք ժողովուրդը չի ԲՈՂՈՔՈՒՄ: ՆԱԶԻՐ-ՎԵԶԻՐԸ ԳՆՈՒՄ-ԳԱԼԻՍ ԵՆ, թե՝ թագավորն ապրած կենա, ժողովուրդը ՇԱՏ ԽԻՍՏ ԲՈՐԲՈՔՎԱԾ ԲՈՂՈՔՈՒՄ Ա, ՈՒՐ ՈՐԱ ԿՊԱՅԹԻ:ԱՅՍ ԼՍԵԼՈՎ՝ ԶԱՐՄԱՆՈՒՄ Ա ԹԱԳԱՎՈՐԸ ՈՒ ԱՍՈՒՄ. «ՉՀԱՍԿԱՑԱ՝ ԷԴ Ո՞ՆՑ ԴԱՌԱՎ, ՈՐ ՍԿՍԵՑԻՆ ԲՈՂՈՔԵԼ: ՈՒ Ի՞ՆՉ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ»: ԹԱԳԱՎՈՐԻ ՀԱՐՑԻՆ ՆԱԶԻՐ-ՎԵԶԻՐԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ. «ժողովուրդը բողոքում ա, պահանջում, ասումա, թե ԷՍ ՀՍԿԻՉՆԵՐԻՆ ՇԱՏԱՑՐԵՔ, ԹՈՂ ՇՈՒՏ-ՇՈՒՏ ՔՈՒՆԵՆ, ԳՆԱՆՔ, ԹԵ ՉԷ ՍԵՆՑ ՀԵՐԹԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԳՈՅԱՆՈՒՄ: 
Հ.Գ. Կներեք, պատմության բնագիրը վուլգար տեսքով շարադրելու համար: ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Ա, Ի ՎԵՐՋՈ: ՄԱՆԱՎԱՆԴ ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՅՍ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅԼԵՎՍ ՎԱՂՈՒՑ ՄԵՌԱԾ Է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել