Ես մոտակա շրջանում չեմ պատրաստվում էս ԲՀԿ-ախառը թեմաներին անդրադառնալ, որովհետեւ մեծ հաշվով ամեն ինչ ասել եմ: Իհարկե, որոշ շրջանակներ փորձելու են խոսքս աղավաղել, թե իբր ես ԲՀԿ-ին եմ պաշտպանում եւ այլն: Վստահ եմ, որ ազնիվ եւ սթափ մարդիկ իմ փաստարկումը հասկացել են ճիշտ՝ իշխանության պառակտումը ձեռնտու է հասարակությանը՝ ավել բան ես չեմ ասել ու չեմ ասելու: Բայց սա մի կողմ: Ցավոք, ի տարբերություն շատերիդ, ես գիտեմ այս թեմայով լոլոներ գրող շատերի իրական մարդկային նկարագիրը: Դուք էլ կամաց-կամաց կիմանաք: Հիմա ձեր ուշադրությանը ներկայացնեմ մի տեսանյութ, որտեղ մի պայծառ երիտասարդ ՝ 2012-ի նոյեմբերին երկու անգամ (մոտավորապես 4-րդ եւ 10-րդ րոպեներին) նշում է, որ Գագիկ Ծառուկյանը կարող է լինել միակ լուրջ այլընտրանքային թեկնածուն Սերժ Սարգսյանի դեմ: Իհարկե, նա ասում է, որ դա դեռ չի նշանակում, որ ինքը Ծառուկյանին ընտրելու է: Բայց բնական է, որ մարդը, որը Ծառուկյանին համարում է Սերժին այլընտրանք, չի կարող միեւնույն ժամանակ նկատի ունենալ, որ Ծառուկյանը խաղ է խաղում: Նույն մարդը հիմա գրում է, որ Ծառուկյանին բուֆեր համարելը ամոթ է, հիշատակում է նաեւ իմ անունը, հեգնում է բուֆերի իմ վարկածը՝ նաեւ վերագրելով ինձ բաներ, որոնք երբեւէ չեմ ասել: Ես ընդունում եմ, որ ԲՀԿ-ի հետ կապված կան տարբեր վարկածներ, եւ ընկերներս էլ ունեն տարբեր տեսակետներ այս հարցի շուրջ: Ես բնականաբար ընդունում եմ բոլոր տեսակետների գոյության իրավունքը եւ միշտ էլ առաջարկել եմ բաց քննարկում՝ ի շահ հասարակության: Ես երբեք չեմ ասել, թե ԲՀԿ-ն կարող է լինել միակ այլընտրանքը Սերժին, այլ շատ ավելի համեստ դեր եմ վերագրում ԲՀԿ-ին, այն էլ վարկածային մակարդակում՝ ժամանակավոր բուֆեր: Դե մնացածը դուք դատեք: Նայեք տեսանյութը, հետո մտեք Ալեն Սիմոնյանի էջ, կարդացեք թարմ գրառումներն ու համեմատեք: Կռուտիտը չի անցնի: Բոլորին բարի վայելում: Իսկ եթե մեկը այս գրառումս էլ փորձի մեկնաբանել որպես ԲՀԿ-ի կամ որեւէ մեկի պաշտպանություն, ապա ստիպված կլինեմ շատ ավելի կոշտ ոճով խոսել նման աղավաղումների դեմ: Սա ընդամենը սկիզբն է դիմակների բացման գործընթացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել