- Պարի օր, ախպեր, հի՞նչ կա-չկա:
- Պան չէ, հաւայի, պարապ-սարապ: Տու ասի:
- Ես էլ սովորական էլի, լա օզում եմ քինամ Ռուսաստան:
- Դուզ էլ անում ես, մնում ես ստեղ հի՞նչ անես, մի ճար իներ ես էլ կը քինայի:


Ժամանակն է շտկում մտցնել:
Գնացողը ճիշտ չի՛ անում: Ձեզ յոյս մի տուէք:
Գնացողը պէտք է հաստատապէս իմանայ, որ գնալով նա խօստովանում է, որ թոյլ է եւ ի զօրու չէ թեկուզ եւ զրկանքներով պայքարել իր Հայրենիքի համար, շենացնել այն:
Բոլորս մեր շրջապատում գիտենք շատ-շատ մարդկանց, ովքեր եռանդով աշխատում եւ մաքառում են իրենց հայրենիքում, շենացնում այն՝ առանց գողութեան, առանց խաբելու, առանց քցելու:
Հալալ քրտինքով ապրող մարդ է,- ասում ենք նմաններին մենք:
Ուրէմն հնարաւոր է, ջանա՛լ է պէտք:
Հայրենիքը հէնց այնպէս նուեր չի տրւում. հայրենիքի համար պէտք է մաքառել, պէտք է պայքարել. ոչ թէ սպասել, որ ամէն ինչ գեղեցիկ լինի... եւ չլինելու դէպքում թռնել այդ պատասխանատւութիւնից...
Գնացողը ճիշտ չի՛ անում:
Գնացողը պակաս է այն զինուորից, ով սահմանին կանգնած իր կեանքն է վտանգում՝ մնացողների համար: Գնացողը մեղաւոր է այդ զինուորի առաջ: Նա պէտք է գլուխը կախ քցի եւ ամաչի, երբ տեսնի այդ պատանուն...
Այս պահին, երբ ես գրում եմ այս տողերը, ինձանից էլ փոքր պատանիներ սահմանին մի քանի տասնեակ մետր հեռաւորութեան վրայ յսկում են թուրքին՝ անառիկ պահելով մեր սահմանը:

Համախմբուենք:
Համախմբուել չի՛ նշանակում միասին գնալ որևէ քաղաքական ուժի ետեւից, ով կարողանում է գեղեցիկ խօսքեր ասել հրապարակահարթակներից:
Համախմբուել այսուհետ կասենք միասին գործելուն, միասին շենացնելուն:
Միասին որևէ արտադրանք հիմնելուն: Միմեանց ձեռք մէկնելուն:
Միասին խոտը յնձելուն, այգին վարելուն, բերքը հաւաքելուն:

Մի օր բոլորդ կը վերադառնաք, ես ձեր ցաւը տանեմ, բայց մի՛ ուշացրէք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել