Բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր են ծառերն ու, առհասարակ, բուսականությունը մարդկության գոյատևման համար։ Հենց նրանք են մեզ համար թթվածին ստեղծում։ Բայց, ցավոք, մարդկության զարգացման հետ մեկտեղ պակասում է անտառների քանակը։ Օրինակ՝ պաշտոնական տվյալների համաձայն՝ մեր երկում անտառների ընդհանուր տարածքը 407681 հեկտար է, որը կազմում է Հայաստանի տարածքի 23,7%-ը։

Ահա ձեզ ենք ներկայացնում մի քանի պատճառ, թե ինչու են ծառերն այդքան կարևոր մեզ համար։

Ծառերը պայքարում են գլոբալ տաքացման դեմ։ Բոլորս էլ գիտենք, որ գլոբալ տաքացման հիմնական պատճառը CO2 գազն է, իսկ ծառերը ներծծում են CO2 գազը՝ արտանետելով О գազ, այսինքն՝ թթվածին։

Image result for trees

Ածխաթթու գազի հետ մեկտեղ ծառերը ներծծում են օդում առկա վնասակար մյուս գազերը։ Այլ կերպ ասած՝ ծառերը կատարում են ֆիլտրի դեր։

Related image

Ինչպես արդեն նշեցինք, ծառերն «արտադրում են» թթվածին։ 4000 քառակուսի մետր տարածքում տնկված հասուն ծառերը մեկ տարվա ընթացքում այնքան թթվածին են արտադրում, որը բավական է մոտավորապես 18 մարդու համար։

Image result for forest

Ծառերը նաև խնայում են ջրային պաշարները։ Ծառի ստվերը դանդաղեցնում է ջրի գոլորշիացումը, ուստի խոտերն ու մյուս բույսերն ավելի կանաչ ու թարմ են մնում։ Միաժամանակ օդն էլ ավելի խոնավ է դառնում։

Related image

ԱՄՆ-ում քաղցկեղների մեջ ամենտարածվածը մաշկի քաղցկեղն է, որը հիմնականում առաջանում է արևից եկող ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Իսկ արևի անմիջական ճառագայթների տակ գտնվելու փոխարեն եթե ժամանակ անցկացնեք ծառախիտ վայրերում, ապա ձեր մաշկն ավելի առողջ կմնա։

Related image

Ո՞վ չի սիրում համեղ մրգեր ուտել։ Չմոռանանք, որ մրգերն աճում են ծառերի վրա։ Որոշ երկրներում, ուր մինչ այսօր վայրի ցեղեր են ապրում, մրգերը համարվում են ուտելիքի հիմնական աղբյուրներից մեկը։

Image result for trees wild fruits

Ուստի ծառերը կտրելու փոխարեն ավելի լավ կլինի ծառեր տնկել, որպեսզի հաջորդ սերունդներն էլ կարողանան օգտվել բնության բարիքներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել