Ծառուկյանի եկեղեցու բացման օրը լրագրողներից մեկը հարցրել է Սամվել Ալեքսանյանին, թե արդյո՞ք մեղքերի թողություն խնդրել է Սամվել Լիմինդրովիչը, ինչին ի պատասխան Ալեքսանյանը պատասխանել է․ «Մեղքերի թողություն դու խնդրի»:
Դե հասկանո՞ւմ եք, մարդը ինքն էլ լավ գիտակցում է, որ ինչքան էլ խնդրի, իրեն թողություն տվող չկա՜, դրա համար էլ նեղանում է, որ իրեն հիշեցնում են, իսկ եթե ավելի լուրջ, ապա արդեն դադարել եմ զարմանալ մեր օլիգարխների ու մասնավորապես կանացի հագուկապի մասի մականունով այս անհատի բռիության ու անգրագիտության վրա: Այնինչ նրա պատասխանից պարզ երևում է, որ նա ընկալում է մեղքերի թողություն խնդրելը որպես վիրավորական ու ամոթ մի բան, որն իրեն հարիր չէ, մինչդեռ նա պետք է ունենա հավատացյալի համար անհրաժեշտ այն մինիմալ հասկացությունը, որ Աստծո առաջ հավասար են թե՛ միլիարդատերը, թե՛ շուկայում սայլակ բրթողը, թե՛ միլիարդատեր դարձած շուկայի սայլակ բրթողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել