Ապահով Հայաստանի ստեղծման առաջին քայլը՝ թանկացնում են գազի սակագինը, հետեւաբար կթանկանան էլեկրաէներգիայի, ապրանքների ու ծառայությունների գները: Առանց այն էլ ժողովրդի մեծ մասը հիմա մեծ դժվարությամբ է վճարում կոմունալ ծախսերի համար, իսկ սակագների բարձրացումից հետո ՀՀ «ապահով» քաղաքացիները պետք է լայն ձգեն գոտիները:

Տնտեսագիտական տեսանկյունից բացատրում են, որ գազի սակագնի բարձրացումը բնականոն գործընթաց է, որ այլ կերպ չի կարող լինել, որ դրանք պետք է գոնե մոտավոր հավասարվեն միջազգային գներին...

Ուրեմն՝ բնական պետք է լինի այն, որ ժողովրդի եկամուտները նույնպես գոնե հպանցիկ հիշեցնեն միջազգային չափանիշները, թեկուզ՝ դրանց կիսով չափ... Սա իշխանության, կառավարության խնդիրն է՝ բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները, բարձրացնել ոչ թե աչքխաբոցիի համար՝ սիմվոլիկ 2-2.500 դրամով, այլ՝ ապարանքների ու ծառայությունների գների բարձրացմանը զուգընթաց...

Կառավարիչները կասեն՝ որտեղի՞ց բարձրացնենք... Կպատասխանենք՝ պետական բյուջեն քիչ թալանելուց, քիչ ատկատելուց, քիչ ստվերելուց, քիչ լվանալուց, սեփական գրպանի մասին ավելի քիչ մտածելուց ու հոգ տանելուց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել