Վստահ եմ, որ գազի թանկացումը իր հետեւից կբերի մի շարք ծառայությունների եւ ապրանքների թանկացման, ինչը կավելացնի մեր երկրում աղքատությունն ու արտագաղթը:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 2 տարի առաջ ասում էր, որ ամբողջ գյուղական շրջանները անցնում են աթարի, որովհետեւ չնայած գազիֆիկացված են, բայց գների թանկ լինելու պատճառով գազը չեն օգտագործում: Երեկվա հայտարարությունից հետո մենք մտավախություն ունենք, որ ողջ ժողովուրդն է անցնելու աթարի, եւ շղթայական ամեն բան թանկանալու է: Ես չգիտեմ՝ ինչ են մտածում վերեւներում, բայց այսպես շարունակելն անհնար է, մեր ժողովուրդը մեղք է, չգիտեմ՝ ինչ են տվել էս ժողովրդին, չեն կարողանում առնել: Եթե կոմունիստները լինեին երկրի ղեկին, նախ կպահպանվեր Սովետական միությունը, եւ գազի վճարը կոպեկներ կլիներ, եւ այն չէր ազդի ընտանեկան բյուջեի վրա: Իսկ քանի որ հասարակարգը փոխվել է, եթե ես լինեի իշխանությունների փոխարեն, ապա առանց մտածելու կմտնեի Եվրասիական միություն: Եվրասիական միությունը մեր փրկությունն է, եթե չմտնենք Եվրասիական միություն, ես չգիտեմ՝ Հայաստանի վիճակն ինչ կլինի: Այդտեղ էլ կորոշվեր գազի հարցը եւ շատ ու շատ հարցեր հօգուտ Հայաստանի: 
Հայաստանի` դեռեւս Եվրոպա, թե Եվրասիական միություն չկողմնորոշված վիճա՞կն է, որ Ռուսաստանին դրդեց կտրուկ թանկացումների գնալ, ընկեր Թովմասյանն ասաց. «Հայաստանի այս տատանողական վիճակը միշտ էլ ազդել է իր իրական գործունեության վրա»: Ինչո՞ւ պետք է տատանվի, ի՞նչ Եվրախորհուրդ, ի՞նչ եվրոպաներ, այդ նույն եվրոպաները ոնց ուզում են՝ իրենց մատի շուրջը արդեն քանի տարի Ղարաբաղի հարցով ֆռռացնում են: Ես համոզված եմ, որ Եվրասիական միության երկրներում գազը կվաճառվի ավելի ցածր գնով, քան Եվրոպայում: Դե Եվրոպա՞ եք, եվրոպական գներով էլ վճարեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել