Վաղը Կառավարությունը կքննարկի և ըստ ամենայնի որոշում կկայացնի հավանություն տալ Միջազգային կապիտալի շուկաներում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգին: 
Նշված հայեցակարգով նախատեսվում է 2014 թ. ՀՀ անունից թողարկել եվրոպարտատոմսեր մինչև 1 մլրդ դոլար ծավալով, տարեկան մոտ 6 տոկոս տոկոսադրույքով, 10 տարի ժամկետով: 
Որպես ֆինանսական գործիք` եվրոպարտատոմսերի թողարկումը բավական դրական և արդյունավետ միջոց է, մանավանդ մեր պետության համար, որը նաև մուտք կբացի մասնավոր հատվածի համար: Սակայն, տվյալ պարագայում, այս 1 մլրդ դոլարը առաջին հերթին պետք է դիտարկել արտաքին պարտքի ավելացման տեսանկյունից և խնդիրներն առավել ակնառու են, որոնք ի դեպ հստակ մատնանշված են նաև հայեցակարգում`
-արդեն առկա է արտաքին միջոցների ներգրավման սահմանափակումներ,
- անհրաժեշտություն է առաջանում լուծել առաջիկա տարիների պետական բյուջեների պակասուրդի ֆինանսավորման հարցը, 
- նախատեսվում է մարել ՌԴ 500 մլն դոլար վարկը, որի պայմաններն ավելի նպաստավոր են, մասնավորապես տարեկան 13 մլն դոլարով ավելանալու է վարկի տոկոսագումարը, 
- տնտեսական աճի տարեկան տեմպերը կնվազեն 0.5 տոկոսային կետով,
- էականորեն կվատթարանան ՀՀ պետական պարտքի բեռը բնութագրող ցուցանիշները, մասնավորապես պետական պարտքի (նախորդ տարվա ՀՆԱ ցուցանիշը կհատի կամ ընդհուպ կմոտենա «ՀՀ պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված առավելագույն շեմին),
- մինչև այժմ Հայաստանը ներգրավել է ավելի քան 4 տոկոսով ավելի էժան և 5-10 տարի երկար միջոցներ:
Արդյունքում` առաջիկա 4-5 տարիների համար չի նշմարվում տնտեսական վիճակի բարելավում, դեռ ավելին, ակնհայտ է դառնում, որ շարունակելու ենք ապրել արտաքին պարտքի ավելացման հաշվին, որը շատ շուտով կհատի 5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել