Մի փոքրիկ խոհափիլիսոփայական զեղում ցանկությունների ու մաղթանքների մասին` իմ անձնական փիլիսոփայությունից և կյանքի վերլուծությունից.
Ասում եմ` անկախ այն բանից, թե դու մարդուն ինչ ես ցանկանում, ամեն մարդ ունի իր ճանապարհն ու ամեն մարդու հետ լինում է միայն այն, ինչ պիտի լինի... Լինում է, որ զուգադիպում են քո ցանկություններն իրողության հետ, բայց դա բնավ չի նշանակում, որ դու ցանկացար, դրա համար այդպես ստացվեց:))) Ու դա բնավ չի նշանակում, որ ցանկությունները անկարևոր են... Դրանք շաաատ կարևոր են, հատկապես` ցանկացողների համար, քանզի այն, ինչ դու ցանկանում ես ուրիշին, ձևավորում է քո և քո սերունդների ապագան, այն, ինչ դու ցանկանում ես ուրիշին, կատարվում է քեզ կամ քո սերունդների հետ: Կյանքի կողմից դու քննվում ես քո` ուրիշներին ուղղված ցանկություններով, և կյանքը որոշում է, թե քեզ ինչ տալ հետագայում... Իսկ նրան, ում լավը կամ վատն եք ուզում, միևնույն է ապրում է իր կյանքով ու ստանում է այն, ինչին իրականում արժանի է, այլ ոչ թե այն, ինչ դուք եք ցանկանում`թե՛ լավ, թե՛ վատ իմաստներով... Քանզի միայն Աստված գիտի էդ մարդու սիրտն ու քայլերի իրական դրդապատճառները...
Այստեղից հետևություն, ժողովրդական իմաստություն - ով ինչ անի, իրեն կանի, ով ինչ ցանկանա, իրեն կցանկանա...
Փորձենք հնարավորինս մաքրել մեր հոգիները ու մաղթենք, որ որը բարին է, թող այն էլ կատարվի... Տիրոջ կամքով...
Ակնարկ չկար, փորձը կատարվել է` սեփական անձիս ուղղված ցանկություններն ու սեփական ցանկություններս ուսումնասիրելով :)
Շնորհակալություն ուշադրության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել