Սկսեմ քննադատություններից... Մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում գտնում են քննադատելու համար հարմար միջավայր, ընդ որում այդ միջավայը պետք է պարտադիր լինի չքննարկվող, որ կարողանան ծավալվել և իհարկե սև փիարի միջոցով փորձում են ինչ-որ շրջանակ ստեղծել իրենցով հետաքրքրվողների... Լավ, այս ամենը մի կողմ... Ասեմ՝ մեր յուրօրինակ քննադատողները պարտադիր շեշտը դնում են դեռահասների վրա, մոռանում իրենց դեռահասության տարիների սխալների մասին ու «մեյդան» են բերում նոր սերունդը, դնում իրենց լուրջ փիլիսոփաների տեղ ... ու փորձում են հայոց լեզվի ճարտար բառերը օգտագործելով ստանալ հիանալի և անկրկնելի քննադատություն և քննադատվել հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից... Հա, չմոռանամ նշել, որ քննադատվող երևույթը պետք է լինի հենց հակառակ սեռից, այստեղ գալիս է այն միտքը, որ սադո-մազո սիրողները շատ են... Դե ինձ թվում է՝ հաճույք են ստանում հակառակ սեռի ներկայացուցիչներից հարվածներ ստանալուց, պարտադիր չէ իրական կյանքում, նաև վիրտուալ... Դե վիրտուալ հաճույքներ էլ կան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել