Վերջերս լրագրողների մասին սկսել են ահավոր շատ գրել: Ընդ որում, լրագրողներին ամենաշատը քննադատում են, պախարակում են լրագրողները, նրանց էլ միանում են տարբեր թիմերում պաշտոնի ձգտողներ:
Որպես լրագրող ես էլ ասեմ իմ կարծիքը: Հուսամ՝ այս մասին կարտահայտվեմ վերջին անգամ: 
Ինձ համար անընդունելի է, երբ լրագրողը դառնում է բոլորի համար քննարկման թեմա, հատկապես երբ դա անում են հենց լրագրողները:
Ասում ենք էթիկաի պահպանում: Դեմ չեմ, ինչպես բոլոր գործիչները, լրագրողներն էլ պարտավոր են ունենալ և պահպանել էթիկա:
Բայց ի՞նչ էթիկա պահպանի լրագրողը, երբ նա գրում է մի տականքի մասին, ով Հայաստանը կործանում է, ի՞նչ էթիկա պահպանի լրագրողը, երբ գործ ունի ավազակի հետ, ի՞նչ էթիկա պահպանի լրագրողը, երբ նրան վիրավորում է դիմացինը, սպառնում է:
Լավ ի՞նչ էթիկա պահպանի լրագրողը, երբ տեսնում է, որ հազարավոր մարդիկ պարզապես նետվում են առատ սեղանի վրա: 
Լրագրողը պարտավոր է ինքն իր մեջ ունենալ էթիկա, որը պարտադիր չի, որ համընկնի բոլորի կարծիքի հետ: Յուրաքանչյուրը դա իր աշխարհայացքով է պատկերացնում:
Ամենացավալին այն է, որ լրագրողներին քննադատում են իրենց կյանքում ոչինչ չանող մարդիկ: Լրագրողներին քննադատում են մի 100 դեղնակտուցներ, ովքեր նստած սրա-նրա համար ստատուս են գրում և ձեռքի հետ էլ գրում են, որ մեր լրագրողները շատ վատն են:
Երբեք չեմ տեսել, որ լրատվության մեջ իրենց ուրույն ավանդը ներդրած մեր ավագ գործընկերները նստեն, դեմքի ռեժիմը փոխեն ջղայնացածի ու ասեն, որ էս ինչ անբարոյական լրագրողներ են էս մեր լրագրողները:
Ընկերներ, քանի Հայաստանը այս վիճակում է, քանի պաշտոնյաները գռփում են, քանի դոգերը հարձակվում են, քանի տուռբոն ծեծում է լրագրողին և դատապարտվելու փոխարեն մանդատ է ստանում, քանի մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իշխանությունը վատ է աշխատում, ընդդիմություն չունենք, լրագրողները դեռ մեղմ են:
Ինձ էլ շատ դեպքերում գուցե դուր չգա մեր շատ գործընկերների արք ու վարք, ինչ-որ տեղ գիր, բայց երբեք ինձ թույլ չեմ տվել, որ մեկին ասեմ «դու փուֆ լրագրող ես», թույլ չեմ տվել, որովհետև ոչ մի իրավունք չունեմ:
Մի խոսքով, բոլոր լրագրող գործընկերներիս, ասում եմ, որ բանի տեղ չդնեն դատարկ քննադատությունները, լինեն դուխով, լինեն ուժեղ և շարունակեն իրենց գործը: 
Քննադատողներին էլ խորհուրդ կտամ՝ գնան, մի վատ բան բռնեն, իրենք էլ ի լուր աշխարհի դա ներկայացնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել