Tert.am-ը գրում է.

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը նկատեց, որ ներկայացված փաստերի նման հարստությունը հուշում է, որ այդ հանցագործությունները կարճ ժամանակում հնարավոր չէր դիզել: 

Նա, դիմելով Գլխավոր դատախազին, հետաքրքրվեց. «Ո՞ւր էիք դուք, իրավապահ համակարգը, երբ Մանվել Գրիգորյանը գողանում էր առաջնագծում կանգնած զինվորի հացը, բանդա էր ստեղծել՝ պատանդ վերցնելով էջմիածնեցիներին, նրա շակալները սատկացնում էին բոլոր նրանց, ովքեր կկանգնեին Մանվել Գրիգորյանի շարասյան ճանպարհին: Ե՞րբ իմացաք, որ ձեր թվարկած շատ երկար հանցագործությունները կատարվել են Մանվել Գրիգորյանի կողմից»,-հարցրեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել