Ինդոնեզիական Սուլավեսի կղզում կինն ուղևորվել է ստուգելու եգիպտացորենի ծիլերը և չի վերադարձել: Նրա ընտանիքն անհանգստացել է, երբ կինը չի վերադարձել նաև հաջորդ օրը:

Նրա երեխաները սկսել են փնտրել: Բանջարանոցում ոչ ոքի չեն գտել, սակայն բերքի տերևների արանքներում հայտնաբերել են ծանոթ կոշիկներ: Իսկ ահա մի քանի ժամ անց տեղի բնակիչներին հաջողվում է գտնել հսկայական պիթոնի՝ սարսափելի ուռած փորով: 8 մետրանոց օձին սպանելուց հետո նրա ներսում հայտնաբերեցին կորած կնոջը: Բրիտանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյությում հսկայական օձն արդեն սկսել էր մարսել կնոջ մարմինը: Այս վայրերում նմանատիպ դեպքերը հաճախ են պատահում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել