Կանանց չափազանց շատ է զգուշացվել, որ ավտոմեքենայի ղեկին լինելու ժամանակ դիմահարդարվելը կարող է հանգեցնել սարսափելի հետևանքների: Այս աղջիկը սեփական փորձից համոզվեց:

Թայլանդի բնակչուհին դիմահարդարման ընթացքում թարթիչների համար նախատեսված վրձինը մտցրել է աչքի մեջ այն ժամանակ, երբ տաքսին, որում նա գտնվում էր, անսպասելիորեն վթարի ենթարկվեց: Բարեբախտաբար, նրա աչքը չի վնասվել այնպես, որ տուժի տեսողությունը: Վթարը մեծ չի եղել, և այլևս ոչ ոք չի տուժել, իսկ աղջկան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել:

Այս դեպքը պետք է դաս լինի բոլոր այն կանանց համար, ովքեր, գտնվելով մեքենայի ներսում ու ընթացքի մեջ, սկսում են դիմահարդարվել առանց հաշվի առնելու, որ անգամ ճամփին գտնվող փոքրիկ փոսը ևս կարող է նմանատիպ վնասվածքների հանգեցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել