Armsport.am-ը գրում է․

Պանամայի հավաքականի գլխավոր մարզիչ Էրնան Դարիո Գոմեսը խոսել է Բելգիայի հավաքականից կրած պարտության մասին (0:3).

«Մենք երիտասարդ թիմ ենք: Դեռ պետք է զարգանանք ու բարելավենք մեր խաղը: Առաջին գոլից հետո չկարողացանք կենտրոնանալ ու շարունակել մեր խաղը: Ունեինք մի քանի հնարավորություն ու կարող էր հանդիպումն ավարտվել 1;3 կամ 2:3 հաշվով:

Համենայն դեպս, մեզ չկարողացան խփել 6 կամ 7 գոլ: Վատ խաղ չէր ու մրցակիցը շատ ուժեղ էր: Կան մարդիկ կարծում են, որ երեք գոլ ընդունելը շատ է, բայց ինձ համար սա նորմալ արդյունք է»,- Գոմեսի խոսքերը մեջբերում է «Championat»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել