Հայտնի է Երեւանի ավագանու կազմը:

Այսօր` մայիսի 14-ին կայացած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Երեւանի ավագանու ընտրությունների համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները, ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի 21 եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի 113 թեկնածուների գրանցումները:

ԿԸՀ որոշմամբ` «Բարեւ, Երեւան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Մեսրոպ Լեւոնի Մովսեսյանի գրանցումը եւս ուժը կորցրած է ճանաչվել:

Հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է Երեւանի ավագանու անդամներ ընտրվելու վերաբերյալ արձանագրություն, համաձայն որի, ավագանու անդամներ են ընտրվել.

Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից`

1. Մարգարյան Տարոն Անդրանիկի

2. Լպուտյան Սմբատ Գարեգինի

3. Թոքմաջյան Հովհաննես Վաչեի

4. Մուսայելյան Հովիկ Զավենի

5. Գեւորգյան Աստղիկ Արսենի

6. Երնջակյան Արա Հարությունի

7. Վարդազարյան Մարտին Ցոլակի

8. Ազարյան Ենոք Ռուբենի

9. Իգիթյան Լեւոն Սուրենի

10. Ասատրյան Աննա Գրիգորի

11. Հովհաննիսյան Կամո Գեդեոնի

12. Մինասյան Գրիգոր Արայի

13. Թոխատյան Հրանտ Արամի

14. Դովլաթյան Միքայել Ֆրունզեի

15. Նահապետյան Նաիրա Միհրանի

16. Դեմոյան Հայկ Անուշավանի

17. Արեյան Կամո Առաքելի

18. Լափաուրի Նատալյա Էլվանի

19. Սեդրակյան Դավիթ Մհերի

20. Շահինյան Համբարձում Արամայիսի

21. Երեմյան Արմեն Լեւոնի

22. Մարության Հովհաննես Ռոբերտի

23. Մանուկյան Վաչագան Վոլոդյայի

24. Սիրունյան Ռոզա Վանյայի

25. Մադաթյան Արման Էդուարդի

26. Ներսիսյան Սուրեն Սաղաթելի

27. Պետրոսյան Արթուր Պարույրի

28. Գրիգորյան Կարեն Համիկի

29. Մկրտչյան Սերգեյ Բորյայի

30. Հայրապետյան Հայրապետ Արտավազդի

31. Էքիզլարյան Հակոբ Միհրանի

32. Թադեւոսյան Մանասե Աշիկի

33. Կետիկյան Արա Ժիրայրի

34. Խաչատրյան Հակոբ Գրիգորի

35. Սարգսյան Գրիգոր Մարտինի

36. Աղաբաբյան Արամ Աշոտի

37. Խաչատրյան Գեւորգ Նորիկի

38. Ասատրյան Սերգեյ Անդրանիկի

39. Պապայան Աշոտ Հայկի

40. Այվազյան Հրաչյա Աշոտի

41. Ավետիսյան Մանվել Հովհաննեսի

42. Ամոյան Արմեն Օվչիի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից՝

1. Պողոսյան Թամարա Հարությունի

2. Պողոսյան Ջիվան Կրմիանի

3. Սահակյան Արմեն Սերյոժայի

4. Գրիգորյան Գրիգորի Գագիկի

5. Եսայան Գուրգեն Մնացականի

6. Միրզոյան Վահան Ալբերտի

7. Մարտիրոսյան Ռադիկ Գարուշի

8. Կճոյան Ռուբեն Նշանի

9. Քոչարյան Իրինա Վալերիի

10. Վարդանյան Հայկ Լեւոնի

11. Իոսիֆյան Դավիթ Արամի

12. Բեգոյան Տիգրան Վարուժանի

13. Իսախանյան Մարտիկ Բագրատի

14. Գյոզալյան Ռաֆֆի Վրեժի

15. Գյուլազյան Արմինե Գուրգենի

16. Խաչատրյան Էվելինա Հարությունի

17. Շառոյան Սամվել Խաչիկի

«Բարեւ, Երեւան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից՝

1. Մարտիրոսյան Արմեն Պավլիկի 

2. Բախշյան Անահիտ Ներսեսի

3. Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի

4. Բաղդասարյան Գագիկ Գուրգենի

5. Գասպարյան Արթուր Մանուկի

6. Սանասարյան Դավիթ Տարոնի

Նշենք, որ ԲՀԿ ցուցակով Երեւանի ավագանու անդամ է դարձել նաեւ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը` Իրինա Քոչարյանը:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակից ԿԸՀ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 113 թեկնածու, իսկ ՀՀԿ համամասնական ցուցակից՝ 21 թեկնածու, «Բարեւ, Երեւանի» ցուցակից` երրորդ տեղը զբաղեցնող Մեսրոպ Մովսեսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել