Armsport.am-ը գրում է .

Իտալական «Լացիոյի» սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը մոտ է ամռանը թիմը փոխելուն։

Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Բացի այդ, 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», Թուրինի «Յուվենտուսը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Լացիոն» Միլինկովիչ-Սավիչին գնահատում է 110 միլիոն եվրո։

Իտալիայի ավարտված առաջնությունում անցկացրած 35 խաղում սերբը խփել է 12 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել