Armenpress.am-ը գրում է.

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոստանում է առաջիկայում հրապարակել «Երևան» հիմնադրամի հետ կապված կոռուպցիոն բացահայտումներ և տեսանյութ: Այդ մասին Վանեցյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:   

«Մենք դատական մարմինների աշխատանքին չենք միջամտում, դա նաեւ վերաբերում է կալանավորումներին, երբ մենք միջնորդությամբ դիմում ենք դատարան եւ դատարանը չի տալիս համաձայնությունը։ Իմ կարծիքով, բավարար հիմքեր կային, բայց դատարանն այլ կերպ որոշեց, դատարանն է բարձրագույն մարմինը, բայց դա չի նշանակում, որ «Երևան» հիմնադրամում կատարված աշխատանքները եւ հայտնաբերված խախտումները մոռացվեցին։ Մենք շարունակում ենք աշխատել նույն կերպ, և առաջիկայում դուք կտեսնեք»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վանեցյանը։

Հարցին, թե ովքեր են ստիպել քաղաքացիներին գումարներ հատկացնել «Երևան» հիմնադրամին՝ Վանեցյանն ասաց, որ իրենց հաջորդ տեսանյութերից մեկը կլինի դրա մասին։

Հունիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել Երեւանիքաղաքապետարանի շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամում, որի հոգաբարձուներիխորհրդի նախագահը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: ԱԱԾ աշխատակիցներըԵրեւանի քաղաքապետարանի շենքից դուրս են բերել փաստաթղթերով լի մի քանի սեւտոպրակ, որոնք տեղափոխել են բեռնատար մեքենայով: Դրանից հետո հայտնի դարձավ, որձերբակալվել են «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավթաշեն վարչականշրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը: Աշոտ Ղազարյանը, սակայն, չկալանավորվեց դատարանի կողմից՝ չնայած ԱԱԾ-ն դիմել էր միջնորդությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել