Դիանա Ֆրենսիս Սփենսերը եղել է պատմության մեջ ամենատարօրինակ արքայադուստրը: Նա չի եղել թագուհու սիրելին:

Image result for nottingham cottage kensington palace

Եթե աղջիկը հավակնում էր արքայադուստր դառնալ, ուրեմն՝ նա լիովին պետք է համապատասխաներ արքայադստեր պահանջներին և պետք է խիստ հետևեր կանոններին: 

Սակայն Դիանան կոտրեց բոլոր կարծրատիպերը: Նա ոչնչի ուշադրություն չէր դարձնում, ապրում էր այնպես, ինչպես իրեն էր հարմար: 

Related image

Ըստ ավանդույթի՝ թագավորական ընտանիքում հարսնացուի համար հարսանեկան մատանին պատվիրում են, սակայն Դիանան իրեն պահեց հասարակ մարդու նման․ իր հարսանեկան մատանին նա ընտրեց սովորական ամսագրից, ինչը զայրացրեց սկեսրոջը:

Հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուն և փեսացուն հատուկ ճառ են պատրաստում: Ի՞նչ եք կարծում, Դիանան դիմե՞լ էր ինչ-որ մեկի օգնությանը։ Իհարկե ոչ:

Բուքինգեմյան պալատում փոքրիկների համար հարյուրավոր դայակներ կան, սակայն արքայադուստր Դիանան իր երեխաներին ոչ մեկի չէր վստահում․ արքայադուստրն ինքն էր զբաղվում երեխաների դաստիարակությամբ: 

Image result for revenge dress princess diana

Չցանկանալով 9 ամսական Ուիլիամին թողնել տանը՝ Դիանան երեխային իր հետ տարավ շրջագայության Ավստրալիա և Նոր Զելանդիա:

Դիանայի համար առաջին հերթին ընտանիքն էր, հետո՝ թագավորական ընտանիքի պարտականությունները: Մինչ ամուսնությունը Դիանան աշխատել է մանկապարտեզում, այդ իսկ պատճառով էլ շատ լավ հարաբերություն ուներ բոլոր երեխաների հետ:

Արքայադուստր Դիանան խախտել է արքայական ընտանիքի բոլոր կանոնները: Նա երեխաներին սովորելու է ուղարկել սովորական դպրոց: Մի անգամ արքայազն Ուիլիամը խոստովանել է, որ սովորական դպրոցում սովորելն օգնել է իրեն, իսկ այդ ամեն ինչը մայրիկի շնորհիվ է:

Image result for crowd

Արքայադուստր Դիանան շատ ուժեղ կին է եղել. նա օրինակելի է եղել բոլոր կանանց համար: Հանրության առջև նա միշտ հանդես էր գալիս ժպիտով և ինքնավստահությամբ: Սակայն այս ամենի ետևում թաքնված էր սովորական խոցելի աղջնակ, ով ապրում էր ընտանեկան բարդ և ծանր իրավիճակում:

Image result for princess diana dodi yacht

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել