Tert.am-ը գրում է.

Գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով քննությունը շարունակվում է, և ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր ինչ կապ ունեն այս գործի հետ, իսկ Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի: 

Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հարցին՝ տեղյակ էր ԱԱԾ–ն յուրացման մասին, թե միայն տեղեկություն ուներ զենքի մասին, Վանեցյանն ասաց. «Չեմ ցանկանում մեր քննության օպերատիվ մասը ներկայացնել, իհարկե, տեղյակ էինք»։


ԱԱԾ տնօրենը նշեց, որ այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է գումարները վատնելուն, տվյալ անձը կարող է վճարել այդ գումարները և ազատվել քրեական պատասխանատվությունից՝ ըստ քրեական օրենսգրքի, սակայն Մանվել Գրիգորյանի հետ կապված այս բացահայտումները չեն դասվում այդ շարքին: «ԱԱԾ–ն իր անելիքն արել է, և մենք միշտ պատրաստ ենք աջակցել քննությանը», – նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել