Բրազիլական ոստիկանությանը հաջողվել է փրկել աղջնակի, որին հուղարկավորել էին՝ համարելով մեռած: Մայրը նրան լույս աշխարհ է բերել զուգարանում, քանի որ ծննդաբերությունն անսպասելի է սկսվել: Ըստ նրա խոսքերի՝ երեխան գլուխը հարվածել է զուգարանակոնքին և բացարձակ ձայն չի հանել: Նորածնի 57-ամյա տատիկը վկայում է պատմության իրական լինելը: Երեխային, փաթաթելով կտորի մեջ, թաղել են բակում: Ոստիկանությանն այս մասին տեղեկացրել է տեղի բնակիչներից մեկը: Իրավապահ մարմինները փորել են հողն ու գտել երեխային, որն արդեն 8 ժամ էր, ինչ գտնվում էր այնտեղ: Նրանց զարմացրել էր այն փաստը, որ աղջնակը ողջ էր: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Երեխան գանգի վնասվածք ունի, բայց կյանքին ոչինչ չի սպառնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել