168.am -ը գրում է

Հունիսի 14-ին Նյու Յորքում կայացած աճուրդում, որը կազմակերպել էր Sotheby՚s աճուրդային տունը, 9,65 միլիոն դոլարով վաճառվել է «Ամերիկայի թռչուններն» ալբոմի հազվագյուտ հրատարակությունը: Այս մասին հաղորդվում է աճուրդային տան պաշտոնական կայքում:

Գնորդի անունը չի նշվում: Բնական մեծությամբ ավելի քան հազար թռչունների գունագեղ պատկերներով ալբոմի գնահատիչ արժեքը, որոնք կատարել է անիմալիստ նկարիչ Ջոն Ջեյմս Օդյուբոնը, կազմել է 8 – 12 միլիոն դոլար: Թռչնաբանության վերաբերյալ այդ գիտական աշխատությունը մաս առ մաս հրատարակվել է 1827 թվականից մինչեւ 1838 թվականն ընկած ժամանակահատվածում:«Ամերիկայի թռչուններն» ալբոմը մտնում է ամենաթանկ եւ հազվագյոուտ գրքերի շարքը, որոնք աճուրդի են դնում ԱՄՆ-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել