Երևի լսած կլինեք ՚՚հասանելի կին՚՚ արտահայտությունը: Բայց ի՞նչ է այն նշանակում իրականում: Այս կետերը կպատմեն, թե ինչ են տեսնում այդ արտահայտության մեջ տղամարդիկ:
1. Կինը միշտ ասում է այո. Կինը համաձայնում է տղամարդու գրեթե յուրաքանչյուր խոսքի հետ: Շատերին նման հնազանդությունը նյարդայնացնում , քանի որ տպավորություն է առաջանում, թե կինը չունի սեփական կարծիք:
2. Նա վայրկենական պատասխանում է հաղորդագրություններին ու զանգերին: Նա միշտ կապի մեջ է և սպասում հեռախոսի հերթական ձայնին:Կարիք չկա մի կողմ դնել գործերը և սպասել զանգերի կամ նամակների:
3.Նա արագ փոխում է իր պլանները տղամարդու համար: Բավական է տղամարդը խնդրի նրան կամ առաջարկի, նա միանգամից համաձայնում է և հրաժարվում իր պլաններից:
4.Կինը ձգտում է տղամարդուն ավելի շատ, քան տղամարդը նրան: Կինը հարաբերություններում ավելի շատ է, քան տղամարդը: Կինը միշտ զանգահարում է, գրում, հանդիպումներ կազմակերպում: Իսկ միգուցե տղամարդը այնքան էլ գրավված չէ նրանով: