Պերուի հավաքականի երկրպագուն ծայրահեղ միջոցների է դիմել, որպեսզի կարողանա Ռուսաստանում ներկա գտնվել 2018-ի Աշխարհի առաջնությանը՝ իր սիրելի թիմի խաղին։ Դրա համար նա խորամանկ ծրագիր է մշակել՝ զոհելով առողջությունը։
«Բոլոր տոմսերը վաճառված էին, բայց ես չէի կարող բաց թողնել Աշխարհի առաջնությունը։ Ես երդվել էի ինքս ինձ, որ գնալու եմ Ռուսաստան։ Միակ տոմսերը, որ մնացել էին ՖԻՖԱ–ի կայքում հաշմանդամների համար նախատեսված տոմսերն էին։ Ես ծանոթացա բոլոր պայմաններին և հաշվարկեցի, որ ինձ անհրաժեշտ է 25 կիլոգրամ քաշ հավաքել։ Սկզբում ես առա տոմսերը, իսկ հետո սկսեցի չաղանալ։ Բարեբախտաբար ես հասցրեցի երեք ամսում գիրանալ և ՖԻՖԱ–ն հավանություն տվեց իմ հայտին»,– պատմել է Միգելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել