Անտարկտիդայի սառույցը հալչում է ռեկորդային արագությամբ, դրա մասին են վկայում երկու նոր ուսումնասիրությունների տվյալները: Հետագայում ծովի մակարդակի բարձրացումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ աշխարհի բոլոր քաղաքների համար՝ հաղորդում է Guardian-ը:
Վերջին հինգ տարիների ընթացքում Անտարկտիդայի սառույցների հալման մակարդակը եռապատկվել է:
Գիտնականները նշում են, որ եթե հաջորդ տասնամյակում միջոցներ չձեռնարկվեն, հալված սառույցը մինչև 2070 թվականը կարող է ավելի քան 25 սմ ավելացնել ծովի մակարդակի ընդհանուր աճը: Այսպիսով, ընդհանուր առմամբ, ծովի մակարդակը կարող է
«Սա պետք է անհանգստանալու առիթ լինի կառավարությունների համար, որոնց մենք վստահում ենք մեր ափամերձ քաղաքների և համայնքների պաշտպանությունը»,- ասել է հետազոտության ղեկավար Էնդրյու Շեպարդը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել