Ադոլֆ Հիտլերը նախորդ դարում ամենահայտնի անուններից մեկն էր, որը մինչ օրս իր ազդեցությունն ունի պատմության վրա: Այս մարդը ֆաշիցմի կենտրոնական կերպարներից էր ու Գերմանիայի բռնակալը 1933-1945 թթ.: Նրա անձի հետ են կապված այնպիսի ողբերգական իրադարձություններ, ինչպիսին էին Երկրորդ համաշխարհային պատերազմն ու Հոլոքոստը: Գերմանիայի առաջնորդ, քաղաքական գործիչ, նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիր Հիտլերը համարվում է XX դարի մարդկության դեմ գլխավոր հանցագործներից մեկը:

1. Հիտլերը երբեք համակենտրոնացման ճամբարներ չէր այցելում:

2. Հիտլերի առաջին սերը հրեա էր, սակայն նա այդպես էլ համարձակություն չի ունեցել սեր խոստովանելու նրան:

3. Ադոլֆ Հիտլերի ազգանունը կարող էր լինել Շիկլգրուբեր: Նրա հայրն այդ ազգանունը փոխել է 1877-ին:

4. Հիտլերը բուսակեր էր ու հատուկ օրենքներ էր ստեղծել կենդանիների հետ դաժան վարվելու դեմ:

5. Ժամանակակից պատմության մեջ ծխախոտի դեմ առաջին պայքարը սկսել է Հիտլերը:

6. Մինչ Հիտլերն իր պատիժն էր կրում Լանդսբերգյան բանտում, նա պատվիրակ էր ուղարկել իր համար ավտոմքեքնայի վարկ վերցնելու համար:

7. Հիտլերի գրասենյակում Հենրի Ֆորդի դիմանկարն էր կախված, որը նրան ոգեշնչում էր:

8. Հիտլերն իրեն կանանց համար շատ գրավիչ էր համարում, այդ իսկ պատճառով սիրահետելը հաճախ էր օգտագործում քաղաքական նպատակներով: Գերմանացիները Եվա Բրանունի մասին չգիտեին մինչ պատերազմի ավարտը:

9. Ամերիկյան գաղտնի ծառայությունը փորձում էր Հիտլերի սննդի մեջ կանացի հորմոններ ավելացնել, որպեսզի նրան առավաել կանացի դարձնի:

10. Ալեքսանդր Մեծը, Նապոլեոնը, Մուսոլինին ու Հիտլերը տառապում էին այլուրաֆոբիայով, որը վախն է կատուներից:

11. Հիտլերն առաջադրվել է որպես Նոբելյան մրցանակակիր 1939-ին:

12. Հիտլերը պլանավորում էր հազարավոր հրեական արտեֆակտներ հավաքել Անհետացող ռասաների թանգարանի ցուցադրման համար, որը նա պատրաստվում էր բացել պատերազմից հետո:

13. Երբ Հիտլերը 4 տարեկան էր, նրան մի հոգևորական փրկել է խեղդվելուց:

14. Հիտլերը երբեք չի սովորել մեքենա վարել: Միաժամանակ նա ամեն կերպ նպաստում էր Volkswagen-ի զարգացմանը:

16. Հիտլերի կառավարման ժամանակաշրջանում նրա «Իմ պայքարը» գիրքը անվճար հիմունքներով բաժանվում էր բոլոր նորապսակներին:

17. Հիտլերը քրոնիկ մետեորիզմով էր տառապում, որի դեմ 28 տեսակի դեղ էր ընդունում:

18. 1938-ին TIME ամսագիրը Հիտլերին անվանեց «տարվա մարդ»:

19. 1913-ին Հիտլերը, Ստալինը, Տրոցկին ու Տիտոն իրար շատ մոտ էին բնակվում Վիեննայում: Նրանցից ոմանք անգամ նույն սրճարանից էին օգտվում:

20. Ադոլֆ Հիտլերի ու Ուսամա բեն Լադենի մահվան մասին հայտնել են նույն տարվա նույն օրը՝ մայիսի 1-ին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել