Կոնենկտիկուտի բնակիչ 32-ամյա Քայլ Թաքերը սպանել է իր 60-ամյա մորը՝ Դոնային, և նրա մարմինը այրել է ետնաբակում: Տղան ոստիկաններին բացատրել է, որ Աստված մտել է իր մարմնի մեջ և ղեկավարել իր բոլոր գործողությունները՝ գրում է People-ը:

Հունիսի 8-ին Դոնայի քույրը ոստիկանությանը հաղորդագրություն է ներկայացրել քրոջ անհետանալու մասին: Որոնումների արդյունքում իրենց տան ետնաբակում հայտնաբերվել է կնոջ դին: Կասկածները միանգամից ընկել են հոգեկան հիվանդությամբ տառապող որդու վրա, ով, սակայն, նախկինում մոր հանդեպ ագրեսիա չի դրսևորել:

Հարցաքննության ընթացքում տղամարդը միանգամից խոստովանել է, որ ինքն է սպանել մորը՝ պատճառաբանելով, որ հանցանքը կատարել է իր կամքից անկախ. Աստված է իրեն ուղղորդել:

Տղամարդը ձերբակալվել է սպանության մեղադրանքով, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ պատիժ է սպասվում հոգեկան հիվանդությամբ տառապող տղամարդուն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել